ՑԱՎԱԼԻ լուր. մարմնովս ուղղակի սարսուռ անցավ,,քիչ առաջ տեղեկացանք, որ կրակոցներից մահացել է բոլորիս կողմից սիրված և հայտնի,….ինչ մանրամասներ է հայտնի «Հայկական ժամանակ»-ին


Կրակոցներից մահացել է Երեւանի «Արարատ 2» ֆուտբոլային թիմի 23-ամյա դարպասապահ Մուշեղ Ղեւոնդյանը: Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին ակումբի մամուլի քարտուղարությունից:


Ավելի վաղ shamshyan.com-ը հայտնել էր, որ երեկ՝ ապրիլի 15-ին, կրակոցներ են հնչել Լեփսիուսի փողոցի 25 շենքի հարակից տարածքում եւ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երեք անձիք, որոնցից մեկը Մուշեղ Ղեւոնդյանն է։ Նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են BMW մակնիշի 14 GR 014 համարանիշի ավտոմեքենան, որով վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։ Ավտոմեքենայի վարորդի հետեւի ապակին վնասված է, եւ, ըստ Շամշյանի, կան տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ են կրակոցները հնչել։

Ղեւոնդյանն «Արարատ 2»-ի կազմում հայտավորված է եղել հանդիպումներին:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *